Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այդ մասին նա հայտնել է Twitter-ում գրառմամբ:
«Այսօր Ադրբեջանի նախագահի հետ քննարկեցի Ուկրաինայի զարգացումները, տարածաշրջանային անվտանգությունը և պատերազմի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա: Դա հետևել է անցյալ շաբաթ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը:
Եվրամիությունը կշարունակի աջակցել կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասին»,- գրել է Միշելը:
Discussed today with @azpresident latest developments in #Ukraine, regional security and the impact of the war on the South Caucasus.
Կարդացեք նաև
This follows my meeting last week also with @NikolPashinyan
The #EU will continue supporting a stable, peaceful and prosperous South Caucasus. pic.twitter.com/7WeWLex17Q
— Charles Michel (@eucopresident) March 14, 2022
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ