Մեդիամաքս: Ադրբեջանն այսօր հայտարարել է, որ պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու համար բանակցություններ սկսել պաշտոնական Երեւանի հետ՝ պայմանով, որ Հայաստանն ընդունի իր ներկայացրած 5 նախապայմանը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ներկայացված նախապայմաններն են․
– երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում,
– հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում,
Կարդացեք նաև
– կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան,
– դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,
– ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։