Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծափահարություններ` ի աջակցություն Ուկրաինայի, և խիստ գնահատականներ՝ ընդդեմ ՌԴ-ի. ԵԽԽՎ արտահերթ նստաշրջան

Մարտ 14,2022 17:17

«Ապօրինաբար հատելով Ուկրաինայի սահմանը՝ ՌԴ-ն նաև հատել է  մեր կազմակերպության կարմիր գծերը»,-Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արտահերթ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը:

ԵԽԽՎ արտահերթ նստաշրջանը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի աջակցություն Ուկրաինայի ժողովրդի:

Մինչ ԵԽ-ի շենքում անցկացվում էր ԵԽԽՎ լիագումար նիստը, ԵԽ-ի բակում տեղի էր ունենում ցույց ի աջակցություն Ուկրաինայի «Մենք Ուկրաինայի կողքին ենք», «Ոչ պատերազմին» կարգախոսներով:

Debat des consequences de l’agression de la Federation de Russie contre l’Ukraine lors d’une session extraordinaire – Groupe politique de l’APCE reunis sur le parvis du Conseil de l’Europe

Այնուհետև ԵԽԽՎ նախագահը փաստեց՝ ԵԽ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է արդյունավետ կերպով համագործակցի, որպեսզի համատեղ ջանքերով իրագործվեն այն նպատակները, որոնք կազմակերպությունն իր առաջ դրել է:

Նա հիշեցրեց՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում՝ մինչ Ուկրաինայի դեմ զինված գործողություններ սկսելը, Վեհաժողովը կասկածի տակ էր դրել ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը: ԵԽԽՎ նախագահը փաստեց՝ այսօր է ՌԴ-ն շարունակում է իր ապօրինի գործողությունները Ուկրաինայում, ինչի պատճառով միլիոնավոր ուկրաինացիներ ստիպված են լքել իրենց երկիրը: Նա կարևորեց Ուկրաինայի աջակցության հարցում անդամ երկրների համերաշխությունը, իսկ դիմելով ՌԴ-ին՝ Թինի Կոքսն ասաց՝ եթե ՌԴ- լսում է իրենց ձայնը, ապա պետք է հրատապ դադարեցնի իր ապօրինի գործողությունները:

Այնուհետև նշեց. «Ուզում եմ հույս հայտնել, որ այս պատերազմը, որը հազարավոր ուկրաինացիների կյանքեր է խլում, շուտով կավարտվի, և խաղաղություն կտիրի: Եթե դուք այս հույսը կիսում եք, ոտքի կանգնենք ու միասին ծափահարենք մեր ուկրաինացի գործընկերների համար»:

Ողջ վեհաժողովը ոտքի կանգնեց, ու պատգամավորները ծափահարեցին ի աջակցություն Ուկրաինայի:

Ըստ օրակարգի՝ նախատեսված էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, սակայն ԵԽԽՎ նախագահը տեղեկացրեց, որ նրա փոխարեն կմիանա երկրի վարչապետը: Վարչապետը ևս չկարողացավ միանալ, քանի որ կապի հետ կապված խնդիր առաջացավ: Նա ելույթ կունենա լիագումար նիստի երկրորդ հատվածում՝ Երևանի ժամանակով ժամը 18.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031