Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում, անդրադարձել է նաև Հայաստանին:
Մասնավորապես նշել է, որ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան, կարևորում են տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։
Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համապարփակ խաղաղության պայմանագիր և այժմ սպասում են Հայաստանի արձագանքին։
«Երբ պարոն Ալիևն առաջարկեց 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնել Հարավային Կովկասի երեք երկրների՝ գումարած Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ, պարոն Էրդողանն առաջին աջակցողներից եղավ այս գաղափարին։
Կարդացեք նաև
Եթե վաղը հարաբերությունները կարգավորվեն, ինչո՞ւ չընդգրկել Հայաստանին այդ ձևաչափում։ Իմ կարծիքով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում 3-րդ կողմի կարիք չպետք է լինի։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռնարկվելիք յուրաքանչյուր քայլին։ Ադրբեջանը նույնպես աջակցում է այն գործընթացին, որը մենք իրականացնում ենք Հայաստանի հետ»,- նշել է Չավուշօղլուն և ընդգծել, որ իրենք Ադրբեջանի հետ ամեն հարցում խորհրդակցում են և այդպես կլինի նաև ապագա գործընթացներում։