«Հետիոտնային կանչի լուսացույցների ձեռքբերման եւ տեղադրման մրցույթի նախագծա-նախահաշվային փաթեթը խնդիրներով է ներկայացվել: Դեռ լիարժեք չեն ներկայացրել, երբ ներկայացնեն, նոր հնարավոր կլինի դնել մրցույթի. խոստացել են այս շաբաթ ուղարկել»,- այսօր այս մասին Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ի պատասխան ասաց. «Արդեն հասել եք մարտը, այս խնդրի մասին դուք ինձ բարձրաձայնել եք դեկտեմբերին: Ես դեռ հունվարին եմ ձեզ ձեւը ասել, թե ոնց պետք է լինի: Ի՞նչ եք անում, պարո՛ն Սարգսյան: Խոստանալով չի, մենք տեխբնութագրով գրել էինք, որ առանձնացված պետք է տային, ձեր նախկին վարչության պետը հանձնում-ընդունումը արել է միասնական, դե ուրեմն գրություն գրեք, թող գա պատասխան տա, թե ինչու է տեխբնութագրին չհամապատասխան հայտ ընդունել: Հո չե՞մ նստելու սպասեմ, բարեհաճեն, տենամ՝ իրենք երբ են առանձնացված տալու, որ մեզ մոտ մրցույթ դնենք»:
Հրաչյա Սարգսյանը տրանսպորտի վարչության պետին հանձնարարեց հաջորդ շաբաթ զեկուցել արդյունքների մասին. «Որ հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում, արդեն երրորդ ամսին է»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ