Քիչ առաջ Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մերժեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը:
ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց. «ԲԴԽ-ն, քննության առնելով արդարադատության նախարարի՝ Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, կից ներկայացված փաստաթղթերը, որոշեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ դատավոր Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժել: Որոշումն ուժի մեջ է հրապարակման պահից և վերջնական է»:
Հիշեցնենք, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացվել էր արդարադատության նախարարության կողմից, այն հիմքով, որ շուրջ 10 գործերով դատավոր Ռշտունին թույլ է տվել մի շարք դատավարական խախտումներ:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատև արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ