Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կոշ» ՔԿՀ-ի 167 աշխատակիցները գործազո՞ւրկ են դառնալու․ նախարարի պարզաբանումը

Մարտ 14,2022 16:30

«Ձեր զեկույցում ասացիք, որ երկու ՔԿՀ-ներ փակվել են, եւ որ «Կոշ» ՔԿՀ-ն 167 աշխատակից ուներ։ Այդ մարդկանց ճակատագրին ծանո՞թ եք, գործազո՞ւրկ են հիմա»,- ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը։

«Նրանց գերակշիռ մեծամասնությունը գործազուրկ չի դարձել, մի անհանգստացեք։ Մեծ մասը տեղափոխվել է այլ ՔԿՀ-ներ։ Փակելուն զուգահեռ մենք հիսուն հաստիք ենք ավելացրել պրոբացիոն ծառայությունում, եւ իրենք հնարավորություն կունենան մասնակցել մրցույթներին։ Ռեզերվում են»,-նախ նշեց Կարեն Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ անգամ եթե այդ անձինք աշխատանքը կորցնեին, կդիտարկվեր երկու արժեք՝ աշխատատեղը կամ արդյունավետ աշխատանքը․ «Ցավալի է հնչում, բայց ընտրելու էինք օպտիմալացումը։ Հնարավոր է, որ այլ հաստիքներ էլ կրճատվեն։ Հնարավոր չէ պետությունից պահանջել խնայողություն եւ արդյունավետություն, մյուս կողմից՝ բոլորը դառնան իրավապաշտպան ու ասեն, թե ինչու ենք մարդկանց առանց աշխատանքի թողնում։ Չենք կարող սուտ, կեղծ, փուչ հաստիքներ պահել։ Սա չի վերաբերում ձեր հարցին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031