Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրոն Դավո»-ն ազատ կարձակվի 50 միլիոն գրավի դիմաց, իսկ Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված

Մարտ 14,2022 16:10

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի, Ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի գործով որոշումը: Նախագահող դատավորը Մնացական Հարությունյանն է:

Դատարանը մերժեց պաշտպանների բողոքը Դավիթ Տոնոյանի, Ստեփան Գալստյանի եւ Ավետիք Մուրադյանի մասով: Իսկ Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-ի մասով բավարարեց: Վերջինիս խափանման միջոցը կփոխվի 50 միլիոն դրամի դիմաց: Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատական նիստերի է եւ դժվարանում է հստակ ասել՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը կհասցնե՞ն գրավը վճարել եւ արդյո՞ք իր պաշտպանյալն այսօր ազատ կարձակվի: 50 միլիոն դրամ գրավի չափն առաջարկել էր պաշտպանական կողմը, սակայն, Արմեն Հարությունյանն այդքան էլ համաձայն չէ այն մտքի հետ, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը պետք է գրավի դիմաց փոխվեր: Իր գնահատմամբ, բոլոր օբյեկտիվ հիմքերը կային, որպեսզի իր պաշտպանյալը ազատության մեջ գտնվեր՝ նաեւ առանց գրավի:

Իսկ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հարությունյանն առայժմ չի մեկնաբանում Վերաքննիչ դատարանի կողմից իրենց բողոքի մերժումը: Դա կանի որոշումը ստանալուց հետո:

Հիշեցնենք, Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Դավիթ Գալստյանը, Ավետիք Մուրադյանը մեղադրվում են «անորակ հրթիռների» գործով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031