Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. նախկին կնոջ ընկերը ծեծել է եւ սպանության սպառնալիքներ հնչեցրել

Մարտ 14,2022 15:03
cec

Aravot.am-ի տեղեկություններով, մարտի 13-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել , որ իրենց է զանգահարել  փաստաբան  Տիգրան  Ավետիսյանը  եւ  հայտնել, որ նույն օրը ժ.11.00-ին  «Հաղթանակ» զբոսայգում  վիճաբանության ժամանակ, իր վստահորդ Գ. Ս.-ի նախկին կնոջ ընկերը` Վ.Ա.-ն,  բռունցքներով ու ոտքերով հարվածել է վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով  վնասվածքներ, ինչպես նաև սպանության սպառնալիքներ է հնչեցրել: Գ.Ս.-ից ընդունվել է հաղորդում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Վ.Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031