Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջ

Մարտ 14,2022 14:51

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում:

Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը:

Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի օրենսդրական ակտերին, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դասավանդման ժամանակակից մեթոդներին, առարկայի չափորոշչին և ծրագրին, ինչպես նաև նպաստել ինքնուսուցմանը: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ:

Կարևորվում է նաև դասի պլանավորման, ուսումնաօժանդակ, լաբորատոր աշխատանքների, ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հաճախակի կիրառման հմտությունների զարգացումը:

Ակնկալվում է, որ հերթական ատեստավորման ավարտին ուսուցիչը պետք է իմանա հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ-ի) հիմնական դրույթները, ուսուցիչներին և սովորողներին ներկայացվող պահանջները, առարկայական չափորոշիչը, ծրագիրը, դասավանդման մեթոդիկան և գնահատման համակարգը:

Վերապատրաստման ծրագրի տևողություն և կրեդիտներ

Ուսուցչի հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրի իրականացմանը հատկացվում է 110 ժամ 8 բաժիններից` հետևյալ համամասնությամբ.

  • «Հանրակրթության բնագավառի օրենսդրություն» – 10 ժամ – 1 կրեդիտ,
  • «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում» – 20 ժամ – 1 կրեդիտ,
  • «Տարիքային հոգեբանություն» – 10 ժամ – 1 կրեդիտ,
  • «Դիրքորոշում և արժեք» – 10 ժամ – 1 կրեդիտ,
  • «Համընդհանուր ներառում» – 10 ժամ – 1 կրեդիտ,
  • «Գնահատում» – 15 ժամ – 1 կրեդիտ,
  • «Առարկայի դասավանդման մեթոդիկա» 30 ժամ – 2 կրեդիտ,
  • «Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» 5 ժամ,

(Հետազոտական աշխատանքն իրականացվում է վերապատրաստման ամբողջ ընթացքում) – 3 կրեդիտ:

Մասնակիցը համարվում է դասընթացն ավարտած, եթե մասնակցել է յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի առնվազն 2/3-ին և
յուրաքանչյուր բաժնի ամփոփիչ աշխատանքից ապահովել է առնվազն 60% արդյունք, ներկայացրել է պահանջվող չափանիշներին համապատասխան հետազոտական աշխատանք: Վերապատրաստման ծրագիրն ավարտելու համար ուսուցիչը պետք է հավաքի առնվազն 9 կրեդիտ։

Տրված է նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, որը ներառում է հետազոտական աշխատանքի՝ առաջարկվող թեմաները:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031