Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 14,2022 14:42

Հանրապետության տարածքում`

Մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի ցերեկը, 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-7 մ/վ, մարտի 14-16-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ի երեկոյան ժամերին, 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:

Մարտի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.90C (1962թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -9.60C (2000թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել,
միայն առանձին գետերում դիտվել է թույլ արտահայտված փոփոխական ռեժիմ:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031