Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում զոհվածների աճյունների մասունքները ծնողները հրաժարվում են վերցնել՝ անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո. Անահիտ Ավանեսյան

Մարտ 14,2022 14:55

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հարցին, թե կա՞ն դեպքեր, երբ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները իրենց հարազատների, որդիների մարմինների մասունքները չեն վերցնում, որովհետեւ չեն վստահում, պատասխանեց. «Այո, կան դեպքեր, երբ նույնականացվել են, արդյունքները կրկնակի անգամ, որոշ դեպքերում՝ եռակի, հաստատվել են այլ երկրներում, եւ դեռ հարազատները պատրաստ չեն վերցնելու աճյունները եւ հուղարկավորությունները իրականացնելու»:

Նա վստահեցրեց, որ մինչ այս պահը Հոլանդիա, Վրաստան, Գերմանիա եւ մի շարք այլ երկրներ կրկնակի փորձաքննության համար ուղարկված աճյունների մասունքների նմուշները բոլորը 100%-ով համապատասխանել են Հայաստանում տված արդյունքներին:

Թե քանի՞ մասունք կա՝ նախարարը հորդորեց քննչական մարմիներից ճշտել՝ ասելով, որ չի տիրապետում այդ տեղեկությանը. «Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի ծնողները ժամանակ ունենան այդ ցավալի պրոցեսն անցնելու եւ իր վերջո հուղարկավորելու, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ ինչ-որ մի ժամանակ հետո մենք պետք է  անդրադառնանք այս հարցին եւ հուղարկավորենք անհատական ձեւով, եղբայրական գերեզմանի մասին խոսք չի գնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031