2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ: Ի դեպ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ)։
2022 թ․ նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը․
1.Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 38 ծրագիր՝ մարզի 14 համայնքում, ընդհանուր մոտ 3 մլրդ 740 մլն դրամ արժեքով։
2.Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 6 ծրագիր` մարզի 6 համայնքում, ընդհանուր մոտ 647 մլն դրամ արժեքով։
Կարդացեք նաև
3.Ոռոգման համակարգերի կառուցման 1 ծրագիր` 1 համայնքում, ընդհանուր մոտ 250 մլն դրամ արժեքով։
4.Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման 10 ծրագիր` 9 համայնքում, ընդհանուր մոտ 472 մլն դրամ արժեքով։
5.Գազաֆիկացման 2 ծրագիր` մարզի 2 համայնքում, ընդհանուր մոտ 121 մլն դրամ արժեքով։
6.Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման 12 ծրագիր, մարզի 7 համայնքում, ընդհանուր մոտ 1 մլրդ 329 մլն դրամ արժեքով։
7.Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի (համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, մարզադպրոցներ և մարզաառողջարանային կենտրոն) կառուցման և հիմնանորոգման 10 ծրագիր` մարզի 8 համայնքում, ընդհանուր մոտ 697 մլն դրամ արժեքով։
8.Էներգախնայող միջոցառումների կիրառմամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման 3 ծրագիր` մարզի 3 համայնքում, ընդհանուր մոտ 640 մլն դրամ արժեքով։
9.Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 10 ծրագիր՝ 8 համայնքում, ընդհանուր մոտ 543 մլն դրամ արժեքով։
10.Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման 5 ծրագիր՝ 5 համայնքում, ընդհանուր մոտ 260 մլն դրամ արժեքով:
Լոռու մարզպետարան