Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իրավունք չունենք գնալ-քննել, թե ոստիկանն իրեն ինչպես է պահել»․ նախարարը՝ կոտրված ձեռքով աղջկա մասին

Մարտ 14,2022 14:21

Երբ վերջերս Եվրանեսթի նիստերի ժամանակ Երեւանում բողոքի ցույց  եղավ՝ ընդդեմ Ադրբեջանի երկու պատվիրակների ժամանման, բերման ենթարկվեցին ՀՀ քաղաքացիները, եւ մի աղջկա ձեռք կոտրվեց։ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այս միջադեպը հիշեցրեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։

«Դուք ձեր զեկույցում ասում եք, որ ոստիկանական բաժանմունքներում տեսախցիկներ կան՝ քաղաքացիների հանդեպ հնարավոր բռնությունը կանխելու համար։ Ձեր տեսակետը ո՞րն է։ Չեմ լսել, որ տեսակետ արտահայտեք երիտասարդ աղջկա ձեռքը կոտրվելու առնչությամբ։ Ի՞նչ հանգամանքներում է դա եղել, ինչո՞ւ «անհրաժեշտություն» եղավ նրա ձեռքը կոտրելու»,-հարցրեց Թագուհի Թովմասյանը։

Կարեն Անդրեասյանը շեշտեց․ «Չկա նման անհրաժեշտություն։ Հասկանում եմ հեգնանքը․․․ցավ եմ ապրում աղջկա համար, որը վնասվել է։ Այո, տեսախցիկներ կան, բայց դրանք կարող են լինել միացված-չմիացված, գործակվող։ Դրանց արդյունքները կարող են կեղծվել։ Դա ոստիկանության ներքին ծառայողական քննության խնդիր է։ Ես ինքս չեմ զբաղվում, իրավունք չունեմ միջամտելու։ Ոստիկանությանն աջակցում ենք պարեկային ծառայության աշխատանքներում, բայց մենք քաղաքականություն մշակող ենք եւ իրավունք չունենք կոնկրետ գործերով գնալ-քննել, թե որ ոստիկանն իրեն ինչպես է դրսեւորել, էլ չասեմ՝ եթե ձեր ասածն իրականությանը մոտ է, այսինքն՝ դիտավորությամբ է եղել, ուրեմն դա արդեն խոշտանգման է տանում»։

Նախարարը հավելեց, որ նշյալ միջադեպի մանրամասներին չի տիրապետում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031