Թուրքիան այլևս չի դիտարկում ԱՄՆ-ից Patriot զենիթահրթիռային կայաններ գնելու հավանականությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Այս պահին Patriot ԶՀԿ-ների հայտ չկա: Մեր պաշտպանական արդյունաբերության տեսանկյունից մենք փակել ենք այդ էջը»,- ասել է նա:
Մյուս կողմից, Դեմիրը նշել է, որ Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու պայմանագրի իրականացումը «շարունակվում է առանց խնդիրների»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ