Ադրբեջանը մտադիր է ավելացնել գազի մատակարարումները Եվրոպա՝ Թուրքիայի տարածքով, և այդ հարցը քննարկում է Անկարայի և Բրյուսելի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փյարվիզ Շահբազովը:
«Դեպի Եվրոպա բնական գազի մատակարարումները կավելանան: [Հարավային գազային-խմբ.] միջանցքն ունի չօգտագործվող ներուժ: Թուրքիայի հետ մենք կարող ենք ավելի մեծ ծավալներով գազ մատակարարել Եվրոպա: Մենք այդ հարցով կապի մեջ ենք ԵՄ-ի և եղբայրական Թուրքիայի հետ»,- ասել է նախարարը:
Նա հավելել է, որ Ադրբեջանն ունի բնական գազի պահուստներ, որոնք 100 տարի բավարար կլինեն ներքին սպառման և Եվրոպա մատակարարելու համար:
«Մենք ունենք 2.6 տրիլիոն խորանարդ մետր հետախուզված գազի պաշարներ: Մենք կարող ենք բնական գազ մատակարարել և՛ մեզ, և՛ Եվրոպայի մեր գործընկերներին 100 տարի ժամկետով»,- ասել է Շահբազովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ