Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ համայնքապետարանը՝ ՀՏԶՀ-ի հետ համատեղ ձեռք է բերել է 3 աղբատար մեքենա, որոնք կսպասարկեն շուրջ 31000 բնակչի։
«Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագրի շրջանակում Բերդի համայնքապետարանը ձեռք է բերել 1 աղբատար մեքենա, ևս 2-ը համայնքում կլինեն առաջիկա օրերին։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը։ Նրա խոսքով՝ այս կերպ կբարելավվում խոշորացված համայնքի աղբահանության վիճակը։ Աղբատարները կսպասարկեն շուրջ 31000 բնակչի։ 2021 թ.-ին մեկնարկել և ընթացքի մեջ է «Բերդ խոշորացված համայնքի հանրային ծառայությունների բարելավման, էներգախնայողության և գյուղատնտեսության աջակցության» ծրագիրը, որն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով և Բերդի համայնքապետարանի մասնակցությամբ։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը: Սամվել Հովսեփյանը հավելեց, որ ավելի վաղ ձեռք է բերվել նաև 150 հատ մետաղական աղբաման, որը նույնպես էականորեն բարձրացրել է աղբահանության սպասարկման որակը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Բերդի Համայնքապետարանի