«Հանրապետություն» կուսակցությունը արգասաբեր գործունեություն է մաղթում Հայաստանի Հանրապետության հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ակնկալելով, որ նրա գործունեության առանցքում կլինի միջին վիճակագրական հայի անվտանգության ու բարեկեցության ապահովումը, պետության ու պետականության ամրապնդումը և Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան պետության, համագործակցության զարգացումը այլ պետությունների հետ՝ Սահմանադրությամբ արտոնված շրջանակներում:
«Հանրապետություն» կուսակցություն