ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությանն այսօր ներկա է եղել նաեւ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը:
«Ես պալիտիկայի մեջ չկամ»,- լրագրողների հարցերին այսպես է արձագանքել Սամվել Ալեքսանյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանելուց: Միայն մեկ հարցի, որը վերաբերվում էր իրեն պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում թանկացումներին, Սամվել Ալեքսանյանն արձագանքել է. «Երեւան սիթիում գնաճ չկա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ