Լրահոս
Օրվա լրահոսը

Էս լացացնող հումանիզմի ֆոնին Արցախում հումանիտար ճգնաժամ է․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 13,2022 13:26

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Այս օրերին Փարիզում եմ։

Կենտրոնական փողոցների բազմաթիվ շենքերի պատշգամբներից կախված է Ուկրաինայի դրոշը։ Մեծ ու փոքր համայնքապետարանների վրա փակցված է Ուկրաինայի դրոշը։ Ամենուր բացված են հատուկ ծառայություններ, որտեղ օգնություն են հավաքում ուկրաինացիների համար։ Խանութում, եթե անգամ 20 կիլոմետրանոց հերթ է եւ հերթում ծեր մարդիկ կան, միեւնույն է՝ ուկրաինացի բիցեպսավոր ջահելը սպասարկվում է արտահերթ ու բոլորը խոնարհաբար նրան ճանապարհ են տալիս։

Էս լացացնող հումանիզմի ֆոնին Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ կապի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման պարբերական խափանումներ, իսկ մարտի 8-ից գազատարի վնասում, ինչը ակնհայտորեն արել է Բաքուն։

Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացել են առանց ջեռուցման, չեն կարողանում աշխատել հացի արտադրամասերը, իսկ ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չեն տալիս մտնել վնասված գազատարի տարածք։
Այս ամենն արվում է Արցախը հայաթափելու համար, մինչդեռ հումանիտար այս աղետի վրա թքած ունեն թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ միջազգային հանրությունը, ով Ուկրաինայի համար հումանիզմի սալյուտներ է անում։

Ի դեպ, չմոռանանք, որ էս ֆոնին Ադրբեջանը հայտարարում է, որ 5 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ուղարկել Հայաստանին եւ սպասում է պատասխանի, ինչի բովանդակությանը հայ ժողովուրդը, բնականաբար, տեղյակ չի։

Արցախում հումանիտար ճգնաժամի համար բոլոր միջազգային կառույցները ոտքի հանելու փոխարեն՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ ավետում է, որ թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։

Իսկ երբ Փարիզում տարբեր պաշտոնյաների եւ պատգամավորների բացատրում ես, որ եւս մի քանի օր, ու Արցախում անդառնալի պրոցեսներ կարող են լինել, նրանք տալիս են խիստ տրամաբանական հարց՝ բա ինչո՞ւ ընդամենը մի քանի օր առաջ Մակրոնին հանդիպած Փաշինյանն այդ մասին ոչինչ չասաց, եւ ինչո՞ւ էր Թուրքիայում ձեր ԱԳ նախարարը երջանկությունից փլվում՝ Չավուշօղլու թաթը գրկած։

Լուսանկարը՝ Գեղամ Ստեփանյանի թվիթերյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031