Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 08:30-ի սահմաններում, Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի էր ունեցել ավտոթար․ բախվել էին Opel մակնիշի ավտոմեքենան և DAF մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով մեքենայի ուղևորներից մեկը մահացել էր, հայտնաբերել էին նրա մոխրացած դին, երեք հոգու էլ տեղափոխել էին հիվանդանոց։
Նրանցից երկուսին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկին՝ Գյումրու բժշկական կենտրոն:
Aravot.am -ի տեղեկություններով, մահացածն ու վիրավորները ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողներ են։
Կարդացեք նաև
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը։ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ