Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու արծաթ եւ մեկ բրոնզ՝ ԵԱ մեկնարկային օրվանից հետո

Մարտ 13,2022 11:23

Պլովդիվում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվա արդյունքներով նվաճել է երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ:

Եզրափակիչ մտած 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եւ 70 կգ Նարեկ Հարությունյանը պարտվեցին վճռորոշ գոտեմարտերում եւ բավարարվեցին երկրորդ տեղով: Բրոնզե մեդալի համար փայլուն գոտեմարտ անցկացրեց 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, որը մեկուկես րոպեում 10:0 հաշվով բացահայտ առավելությամբ շարքից հանեց թուրք Յուսուֆ Դեմիրին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031