Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի շարունակական հանցավոր քաղաքականությունը խիստ վտանգավոր և բացարձակ անթույլատրելի կետի է հասել․ Թագուհի Թովմասյան

Մարտ 13,2022 10:30

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի շարունակական հանցավոր քաղաքականությունը՝ միտված Արցախում ապրող խաղաղ բնակչության ահաբեկմանը, կյանքի և մյուս հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Արցախի հայաթափմանը, խիստ վտանգավոր և բացարձակ անթույլատրելի կետի է հասել: Արցախը կանգնած է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ շեմին:

Կապի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման պարբերական խափանումների հետ մեկտեղ մարտի 8-ից Արցախի Հանրապետության ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից։ «Արցախգազ» ՓԲԸ-ի տեղեկությամբ մարտի 8-ին Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո, տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Ադրբեջանը միտումնավոր կերպով արգելում է խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքների իրականացմանը հայկական կողմից՝ չնայած ռուս խաղաղապահների միջնորդությանը։

Արցախում ձյուն է տեղում, ցուրտ է, և առանց ջեռուցման երկար հնարավոր չէ գոյատևել: Ադրբեջանի այս պահվածքը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, խիստ դատապարտելի է: Արցախում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ միջազգային հանրության անտարբերության և Ադրբեջանի հանցավոր գործողություններին համարժեք չարձագանքելու պայմաններում Արցախի բնակիչների կյանքի իրավունքը վտանգված է։

Հրատապ դիմել եմ միջազգային համապատասխան գործընկերներիս, Հայաստանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպաններին՝ ակնկալելով հրատապ արձագանք և դատապարտող հայտարարություն Ադրբեջանի հանցավոր գործողությունների կապակցությամբ՝ նպաստելու Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագծի շարունակության դեպքում շուտով նաև էլեկտրաէներգիայի պակաս կլինի Արցախում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031