Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ը հաստատել է Ամուլսարի ոսկու հանքի շրջակայքում ուրանի և թորիումի առկայությունը

Մարտ 13,2022 10:00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է Ամուլսարի ոսկու հանքի շրջակայքում ուրանի և թորիումի առկայությունը։

Արձագանքելով «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանի հարցմանը՝ նախարարության մասնագետները իրականացրել են գամմա ճառագայթման չափումներ հանքի հարակից տարածքի տարբեր հատվածներում և Ամուլսարից 3,5-4 կմ հեռավորության վրա հայտնաբերել բնական գամմա ճառագայթման դոզայի հզորության նորման գերազանցող արժեքներ՝ բարձր ֆոն:

Ըստ նախարարության՝ գամմա ճառագայթումը տատանվում է 5-115 միկրոռենտգեն/ժամի սահմաններում: Այսպիսով, հերթական անգամ հաստատվեցին 1960-ական թվականներին Գրոմովի և Կոլցովի՝ Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրեր փնտրելու գիտարշավների տվյալները։

Հիշեցնենք, որ 2007 թվականին երկրաբան Պետրոս Ալոյանը «Լեռնային ամսագիր» գիտական հանդեսում (N 6, 2007թ.) հրապարակել է «Ռադիոակտիվ հումքի ռեսուրսային ներուժը Հայաստանում և դրա զարգացման հեռանկարները» հոդվածը, որում նշված է, որ Ամուլսարի ուրանի հանքավայրը 75 տոննա ուրան և 25 տոննա թորիումի պաշարներ ունի։ Հոդվածում նշվում է նաև այս հանքավայրի գտնվելու վայրը՝ Ամուլսարից 4,5 կմ հեռավորության վրա։

Նախարարության պատասխանում նշված է.

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031