Պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե մեր թշնամին կարծում է, որ արցախցուն կարող է կոտրել՝ խաղաղ բնակավայրերը արկակոծելով, քարոզչությամբ ահաբեկելով, գազից կամ լույսից զրկելով, ապա չարաչար սխալվում է:
Մեր թշնամին պետք է հասկանա, որ այդ կերպ նա ոչ թե մոտենում է իր վերջնանպատակին, այլ արցախցուն պարտադրում է նորից դառնալ այնպիսին, ինչպիսին եղել է իր ողջ պատմության ընթացքում և, հատկապես, ինչպիսինը կար 1988-ից սկսած մինչև… Արցախցին տեսնում և հիշում է բոլորին և ամեն ինչ… Առավել ևս հիշում է նրանց, ովքեր լինելով յուրային, իրեն դավաճանում են…