Ս․ թ․ մարտի 12-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահների, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների և «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Ա. Վանեցյանի հանդիպումը:
Իր խոսքում պարոն Վանեցյանը նշեց, որ այստեղ է, որպեսզի միասին գտնենք ելքեր այն աղետալի վիճակից, որում գտնվում է Արցախը: Պարոն Վանեցյանը մի քանի գործնական առաջարկներ արեց այդ ուղղությամբ: Ի պատասխան, Արցախի «Արդարություն» կուսակցության գործող համանախագահ Հ. Հակոբյանը նշեց, որ Արցախի համար այս ծանրագույն շրջանում շատ կարևոր է մեր գործընկերների հաճախակի այցերը:
Փաստեց, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ, և եթե միջազգային հարթակներին հասանելի ամբիոններից իրականության մասին չբարձրաձայնվի, Արցախը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ այլևս ելքեր փնտրելն անիմաստ կլինի:
Կողմերը բաժանվեցին՝ կայացրած որոշումով:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ