Այսօր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում (ՄՄՀ) կայացել է «Կովկասյան տարածաշրջանի արդի հիմնախնդիրները. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով միջազգային գիտաժողով:
Ինչպես տեղեկացանք բուհի մամուլի ծառայությունից, գիտաժողովը կազմակերպել է ՄՄՀ-ն, բուհի Կովկասագիտության կենտրոնը, իսկ համակազմակերպիչներն են Հարավային Օսիայի «Փորձագիտական աջակցության կենտրոնն» ու Ռուսաստանի Դաշնության «Կովկասի աշխարհ» միջազգային հետազոտությունների կենտրոնը։ Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:
Aravot.am-ի հետ զրույցում ՄՄՀ պրոռեկտոր, բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյանը հայտնեց, որ գիտաժողովի աշխատանքներում ընդգրկված են հիսունից ավելի մասնակիցներ՝ Արցախից, Հայաստանից և Ռուսաստանից:
Կարդացեք նաև
«Գիտաժողովը հնարավորություն կտա տարբեր գիտական կառույցների ներկայացուցիչներին մասնակցելուց բացի, իրենց տեսլականը, ծրագրերը, հիմնավորումները բերել տարածաշրջանում կատարվող իրադարձությունների շուրջ»,-լրագրողների հետ զրույցում նշել է Ալիսա Բաղդասարյանը:
Գլխավոր լուսանկարը՝ «Արցախպրեսի»