Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հանդիպումը։
Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանն ասաց. «Ես կարծում եմ, որ հրավերը բավականին դրական ուղերձ էր եւ անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին: Մեր հանդիպման ընթացքում մենք վերահաստատել ենք երկու կողմի պատրաստակամությունը շարունակել կարգավորման նորմալացման գործընթացը հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման նպատակով՝ առանց որեւէ նախապայմանի: Մեր երկու ներկայացուցչները աշխատում են այդ ուղղությամբ եւ հուսով եմ՝ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք: Ուրախ եմ տեսնել, որ տարածքաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն ու կայունություն մեր տարածաշրջանում: Համենայնդեպս, Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ եւ կայուն տարածաշրջան՝ կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ