Սույն թվականի մարտի 12-ին ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Հանդիպման ընթացքում ԱՀ ԱԺ «ՀՅ Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները ներկայացրել են վերջին օրերին Ադրբեջանի սադրանքների հետևանքով Արցախում տիրող իրավիճակը, մտքեր են փոխանակել հումանիտար ճգնաժամից ելք գտնելու հնարավորությունների շուրջ:
Երկուստեք մտահոգության առարկա է դարձել ՀՀ իշխանությունների՝ Արցախի նկատմամբ դրսեւորած անտարբեր կեցվածքը: Ա. Վանեցյանը տեղեկացրել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի կողմից առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է գալու «ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին և նախատեսվում է այդ կապակցությամբ կազմակերպել լսումներ, որին հրավիրվելու են ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ