Պլովդիվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում երեկ սփոփիչ գոտեմարտի իրավունք ստացած 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը բացահայտ առավելությամբ՝ 10:0 հաշվով հաղթեց մակեդոնացի Աիդ Սալիհասիին ու բրոնզե մեդալի համար կգոտեմարտի թուրք Յուսուֆ Դեմիրի հետ:
Ցավոք, այսօր մրցագորգ մեկնարկած մեր չորս ըմբիշներն էլ պարտվեցին, եւ լավագույն դեպքում կարող են հավակնել բրոնզի, եթե նրանց նկատմամբ առավելության հասած մրցակիցները մտնեն եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ