Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ըստ թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության՝ արտգործնախարարները քննարկել են Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղիները:
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ունեցած հանդիպումից հետո անդրադարձել են հանդիպման արդյունքներին:
Մևլութ Չավուշօղլուն հանդիպումը որակել է «շատ կառուցողական ու արդյունավետ»: «Քննարկվել են քայլեր՝ ուղղված հարաբերությունների լիարժեք կարգավորմանը»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում