Վերջին օրերին Ուկրաինայում պատերազմի ֆոնին ակտիվացել է նաեւ Ադրբեջանը եւ կրակում է ինչպես Արցախում, այնպես էլ հայ- ադրբեջանական սահմանին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը նշեց, թե, իր կարծիքով, իրավիճակը վերահսկելի է, ռուս խաղաղապահները տեղում են եւ արձագանքում են միջադեպերին:
«Ադրբեջանը մտավախություն ունի, որ այս մեծ իրադարձությունների ընթացքում բոլոր պայմանավորվածությունները կարող են անտեսվել։ Ադրբեջանը ցանկանում է լուծել այն հարցերը, որոնք չի հաջողել լուծել պատերազմի ընթացքում՝ Ադրբեջանի օգտին դեմարկացիա-դելիմիտացիա, Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Դե իհարկե երկարաժամկետ ապագայում Ադրբեջանին հետաքրքրում է այն հատվածի վերադարձը, որը մնացել է հայկական կողմում»,- ասաց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում