Լրահոս
Օրվա լրահոսը

Կորուստներն անխուսափելի կլինեն Եվրոպայի համար՝ երկարաժամկետ, Ռուսաստանի համար՝ կարճաժամկետ պարագայում․ «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 12,2022 11:30

Անխոս, Ռուսաստանն ընթանում է ինքնուրույնության, ինքնաբավության ճանապարհով: Հարկ է նշել նաեւ, որ պատերազմի ընթացքում Եվրոպայում գազի գինը բարձրացել է 900 դոլարից մինչեւ 4000 դոլար։ Ինչպես նաեւ նավթի գներն են աճել՝ բարելի դիմաց գերազանցելով 130 դոլարը։

Հետեւաբար, գազի նման բարձր գինը եվրոպական սպառողական, առաջին անհրաժեշտության ապրանքները կդարձնի թանկ ու ոչ եկամտաբեր: Այս թանկացումների ֆոնին ավելի են կարեւորվում օր օրի ընդունվող եւ փոփոխվող այն օրենքները, որոնց համաձայն՝ ամբողջ շահույթն այլեւս չի կարող ձեւավորվել ու տնօրինվել օֆշորներում, այլ միայն՝ Ռուսաստանի ներսում։ Փորձագետների մի ստվար զանգված վստահեցնում է, որ եվրոպական պատժամիջոցներն ավելի շատ հոգեպես ճնշելու եւ սոցիալական բողոքի ներքին ցնցումներ առաջացնելու միտում ունեն: Կարելի է եզրակացնել, որ կորուստներն անխուսափելի կլինեն եւ՛ Եվրոպայի համար՝ երկարաժամկետ, եւ՛ Ռուսաստանի համար՝ կարճաժամկետ պարագայում, ուստի պատժամիջոցները, ավելի հավանական է, ունեն զգայական վախի ազդեցություն, որպեսզի փորձեն Ուկրաինային պահել իրենց ազդեցության գոտում՝ շարունակելով հացահատիկ, գունավոր մետաղներ եւ, իհարկե, էժան աշխատուժ ստանալ` ի դեմս ուկրաինացիների:

Ամերիկացիներն իրավիճակն օգտագործում են իրենց օգտին եւ ավելի խորամանկ գործում, չնայած ամենատարբեր ձեւերով հակառուսական քայլեր են ձեռնարկում: Խորամանկում են` եվրոպացիների պես բոլոր կամուրջները չայրելով: Ստացվում է, որ ամերիկյան կազմակերպությունները փորձում են ապահովել իրենց գերշահույթը եվրոպական ընկերությունների թուլացման հաշվին: Համեմատության համար մի օրինակ դիտարկենք. աշխարհում ամենախոշոր նավթ արտադրող առաջին երկիրն Ամերիկան է (երկրորդ տեղում` Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան), իսկ նավթ սպառող ամենաառաջին երկիրը Չինաստանն է: Այսօր նավթի գինը հասել է 130 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ըստ վիճակագրական տվյալների` Չինաստանն օրական սպառում է 8.5 միլիոնից ավելի բարել նավթ: Ուստի նավթի գնի անգամ չնչին բարձրացումը կարող է միլիարդավոր դոլարների վնաս հասցնել Չինաստանի տնտեսությանը: Հռետորական մի հարց` ինչքա՞ն է կորցրել Չինաստանը վերջին մեկ տարվա ընթացքում: Այ, սա իրապես աշխատող պատժամիջոց է…

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031