ՄԱԿ-ը տեղյակ չէ Ուկրաինայում «կենսաբանական զենքի ծրագրի» մասին, ուրբաթ օրն ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը գումարվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ:
Դի Կարլոն նաև զգուշացրել է, որ ուկրաինական ատոմակայաններում վթարի հավանականությունը «ամեն օր ավելանում է»։
Ելույթ ունենալով Ուկրաինայում կենսաբանական զենքի լաբորատորիաների առկայության մասին չհիմնավորված պնդումների շուրջ Մոսկվայի հրավիրած հանդիպմանը՝ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ ավելի կատեգորիկ էր իր գնահատականում։
«Ռուսաստանը խնդրել է Անվտանգության խորհրդին այսօրվա նիստն անցկացնել միայն ստելու և ապատեղեկատվություն տարածելու համար, և դա հենց այն է, ինչ դուք լսել եք Ռուսաստանի մշտական ներկայացուցչից», – ասել է Թոմաս-Գրինֆիլդը:
Կարդացեք նաև
«Ռուսաստանը փորձում է օգտագործել Անվտանգության խորհուրդը, օրինականացնել ապատեղեկատվությունը՝ մարդկանց մոլորեցնելու և դրանով իսկ արդարացնելու պատերազմը, որը նախագահ Պուտինը ընտրել էր ուկրաինացի ժողովրդի դեմ: Չինաստանը նույնպես ապատեղեկատվություն է տարածում՝ աջակցելու Ռուսաստանի բացահայտ պնդումները»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում