Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականի համար Պլովդիվում այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հաջող է ստացվել:
Առաջին օրը մրցագորգ մտած չորս ըմբիշներն էլ պայքարը շարունակելու են մեդալների համար: 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը եւ 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտելու են, համապատասխանաբար, ադրբեջանցի եւ վրացի ըմբիշների հետ, 79 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանը հավակնում է բրոնզե մեդալի, իսկ Էդիկ Հարությունյանը 57 կգ քաշային կարգում մասնակցելու է սփոփիչ գոտեմարտի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ