Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Արեւմուտքն այժմ փաստացի տնտեսական պատերազմ են վարում. «Ազգ»

Մարտ 12,2022 10:20

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանն այն համոզմանն է, որ Ռուսաստանն ու Արեւմուտքն այժմ փաստացի տնտեսական պատերազմ են վարում: Արեւմտյան պետական գործիչները՝ երկրների ղեկավարների մակարդակով, հայտարարում են, որ իրենց նպատակը Ռուսաստանի տնտեսության ոչնչացումն է: Արեւմուտքը բաց տեքստով ու առանց որեւէ այլեւայլության բարձրաձայնում է՝ Ռուսաստանի հետ տաք պատերազմի մեջ է Ուկրաինայի տարածքում:

Ինչպիսի՞ն կլինի ՌԴ-Արեւմուտք տնտեսական պատերազմի ավարտը, քաղաքագետը դժվարանում է պատասխանել, ավելին՝ կարծում է, որ դրա պատասխանն անգամ տնտեսագետները չեն կարող տալ, որովհետեւ այդ ազդեցությունը հասկանալու համար ամիսներ են պետք:

Ինչ վերաբերում է հարցին, թե պատերազմը հնարավոր ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանի ներքաղաքական կյանքի վրա, ապա քաղաքագետը չի կարծում, թե կտրուկ փոփոխություններ կլինեն: «Արեւմուտքը երկու սցենարի վրա է շեշտը դնում: Առաջինը պալատական հեղաշրջում, երբ ՌԴ-ի ֆինանսական, ինչպես նաեւ՝ որոշակիորեն ռազմական էլիտայի ներկայացուցիչներ կփորձեն պալատական հեղաշրջում իրականացնել ու Պուտինին հեռացնել նախագահի պաշտոնից: Եվրոպացիները կարծում են, որ իրենց սահմանած պատժամիջոցները, որ անմիջապես հարվածում են ռուսաստանյան վերնախավի մի շարք ներկայացուցիչների, կհանգեցնեն նրան, որ ռուսական վերնախավը կփորձի պալատական հեղաշրջում իրականացնել: Երկրորդն առավել երկարաժամկետ սցենար է: Արեւմուտքը մտածում է, որ տնտեսական պատժամիջոցներն էականորեն կնվազեցնեն միջին ռուսաստանցու կենսամակարդակը, որն առանց այդ էլ չի փայլում իր լավ կյանքով: Ու եթե Պուտինը իշխանությունից չհեռանա պալատական հեղաշրջմամբ, ապա նրան հնարավոր կլինի հեռացնել զանգվածային բողոքի ցույցերով, կամ ինչպես Արեւմուտքում են ասում՝ «սովածների» ցույցերով: Անխոս, ոչինչ բացառել չի կարելի, բայց իմ գնահատմամբ՝ անչափ քիչ է հավանականությունը, որ մինչեւ 2022-ի ավարտը պարոն Պուտինին կարողանան հեռացնել պալատական հեղաշրջմամբ կամ հարյուր հազարավոր «սովյալների» ցույցերի միջոցով»,- մեկնաբանում է բանախոսը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031