Երբ վարչապետ Փաշինյանը հերթական անգամ (տվյալ դեպքում՝ Ազգային ժողովի ամբիոնից) օգտագործեց, այսպես ասած, «ոչ նորմատիվ բառապաշար», ընդդիմադիրները շտապեցին դա որակել որպես հոգեկան անհավասարակշռության դրսեւորում: Իրականում բացատրությունը, կարծում եմ, այդքան պարզունակ չէ:
Փաշինյանը քաղաքական գործիչ է, եւ անկախ նրանից, թե ով ինչպես է դրան վերաբերում, տիրապետում է քաղաքական մարտավարության նրբություններին: Նման պահվածքով նա ուղերձ է հղում իր ընտրազանգվածին, պաշտոնական տվյալներով՝ ավելի քան 680 հազար քաղաքացիներին. «Ես ձեզնից մեկն եմ, ես մտածում եմ եւ խոսում եմ ձեր նման, ես ունեմ կուլտուրայի եւ ինտելեկտի՝ ձեզ համապատասխան մակարդակ, ես ձեզ համար ցանկալի լիդեր եմ»: Եվ այդ ուղերձը ռեզոնանսի մեջ է մտնում ընտրազանգվածի տրամադրությունների հետ ու իսկապես արտահայտում է իրականությունը:
Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նման խնդիր չունեին, այդ գործիչներին հայտնի էր հասարակության մեծամասնության տրամադրությունը: Նրանք, մասնավորապես, գիտեին, որ ընտրություններում, միեւնույն է, չեն հաղթի, եւ իշխանությունը պահելու համար դիմում էին մեզ հայտնի մեթոդներին: Խոսքի եւ հավաքների ազատությունը ճնշելու, ընդդիմադիրներին լռեցնելու, նրանցից վրեժ լուծելու մեթոդները կիրառվում են նաեւ այսօր: Բայց Փաշինյանն, այդուհանդերձ, անգամ այդ գործիքներն աշխատեցնելով, ձգտում է ստանալ հասարակության մեծամասնության աջակցությունը: Եվ ստանում է այն:
Խնդիրը, հետեւաբար, մեր մեջ է: (Ստիպված եմ կրկնել այդ ծեծված բանաձեւը): Պատկերացրեք այսպիսի մի վիճակ. դուք մտնում եք մի սենյակ, որտեղ բոլորն իրար վրա «մատ են թափ տալիս» (կիրառենք վարչապետի ասածի մեղմ տարբերակը): Ինչպիսի՞ն կլինի ձեր վարքագիծը. 1/ դուռը կփակեք եւ կփախչեք, 2/ կբացատրեք, որ այդպես չի կարելի, 3/ ինքներդ նույնը կանեք: Ճիշտն, իհարկե, երկրորդն է, բայց արդյո՞ք մենք այդպես ենք վարվում: Իսկ հիմա այդ մասնավոր, կենցաղային դեպքը տարածեք ամբողջ հասարակության վրա՝ հաշվի առնելով նաեւ Արցախի ճակատագրի հանդեպ մեծամասնության անտարբերությունը, երբեմն նաեւ՝ ագրեսիվ-թշնամական վերաբերմունքը:
Կարդացեք նաև
Այդ խնդիրը պատմական խորն արմատներ ունի: Բացատրություններից մեկը, կարծում եմ, այն է, որ այն տարածքում, որտեղ մենք փորձում ենք պետականություն կառուցել, մտավորականությունը (որն այլ երկրներում սերում էր արիստոկրատիայից եւ բուրժուազիայից) սկսել է ձեւավորվել միայն 20-րդ դարում:
Որ այդ խավը քարկոծվում է մեծամասնության կողմից, դա նորմալ է՝ միշտ եւ ամեն տեղ այդպես է: Բայց դրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ չկա «տեսակի» կամ, եթե ուզում եք, «համքարության» համերաշխություն: Գաղափարների բնական մրցակցությունը (օրինակ, պայմանականորեն ասած, «հայդատականների» եւ «պրագմատիկների» միջեւ) վերածվում է «տեսակը» փոխադարձաբար մերժելուն: …Եվ, ի վերջո, իրար վրա «մատ թափ տալուն»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ինչպես հին շենքը փլուզում են եւ տեղ բացում նոր’ ավելի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցված շենքի համար, հիմա նույնն էլ կատարվում է աշխարհակարգերի բնագավառում’ պատերազմներով փլուզում են հին աշխարհակարգը’ ոչնչացնելով պետականությունները երկրագնդի վրա եւ տեղը կառուցում նոր տեխնոլոգիաներով’ արհեստական բանականությամբ հագեցած նոր աշխարհակարգ’ նպատակը միանգամայն բնական է եւ ճիշտ, բայց իրագործման մեթոդները միանգամայն ֆաշիստական են: Բնությունը տալիս է բնական’ ոչ ֆաշիստական զարգացման մեխանիզմը. ընտանիքում ծնողները ծառայում են երեխաներին եւ երեխաների տատիկ պապիկներին, հետո երեխաները մեծանում են, դառնում են ժամանակակից կրթված դաստիարակված ծնողներ, ովքեր ծառայում են իրենց երեխաներին եւ երեխաների տատիկ պապիկներին եւ այդպես շարունակ: Իսկ ովքե՞ր են այսօրվա նոր աշխարակարգի պատվիրատուները: Եթե նայենք պետությունների արտաքին պարտքի ցուցակը, կտեսնենք, որ նրանց գերակշիռ մասը մեծ պարտքեր ունի, հատկապես աշխատող արարող ազգերի պետությունները, հարց, եթե պարտք են, հապա ո՞ւմ են պարտք, ո՞ր պետությանն են պարտք: Նման պետություն չկա, բայց կա վերպետական կառույց, որին էլ բոլոր անխտիր պետությունները ենթարկվում են, ում ձեռքին էլ հենց փող տպող մեքենան է, այս մեքենան է, որ հնացել է, հիմա թուղթ փողն ու կրեդիտ քարտերը հին տեխնոլոգիաներ են, հիմա մտածում են, թե ինչպես մարդկանց չիպավորեն, ինչպես ֆերմաների կովերի ականջներին փոքրիկ ցուցանակ են կպցնում, որտեղ գրված է կովի տվյալները, կարճ ասած, մարդկությանը անասունի տեղ են դնում նստակյացների այլասերված տեսակի եւ քոչվորների այլասերված տեսակի վերպետական ֆաշիստական կառույցը, որին կարող է հաղթել նստակյացների նորմալ տեսակի եւ քոչվորների նորմալ տեսակի վերպետական մարդասիրական կառույցը: Հիմա իսկական ժամանակն է, երբ գնում է հնի փլուզումը, նորմալները կարող են նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնեն եւ մարդկությանը տանեն մարդասիրական բնական զարգացման ճանապարհով: Տեխնոլոգիաները չեն վնասակար, այլ այն կապիկների գաղափարախոսությունը, ում ձեռքում հայտնվում են նոր տեխնոլոգիաները: Այլասերվածները շատ լավ կազմակերպված են, նորմալները դրանց կարող են հաղթել, երբ այլասերվածներից է՛լ ավելի կազմակերպված դառնան: Նորմալնե՛ր բոլոր պետությունների, կազմակերպվե՛ք: