«Զինվորի Տուն» Վերականգնողական Կենտրոն ՀԿ-ի նախագահ Հայկուհի Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր պատգամավորական գործունեության ընթացքում գոյացած ամբողջ աշխատավարձը ուղղեց «Զինվորի տուն»՝ տղաների խնդիրների լուծմանը ծառայեցնելու: Պարոն Արսենյանը նաև խոստացավ շարունակել փոխանցումներ անել։ Ի դեպ ամենաառանցքային մարդկանցից մեկն է եղել վիրավոր զինվորների թե՜ ինստիտուցիոնալ, թե՜ առարկայական խնդիրների լուծման հարցում»: