Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանին վիրավորելու մեղադրանքով թուրք լրագրողը դատապարտվել է 2 տարի 4 ամիս ազատազրկման. Ermenihaber.am

Մարտ 11,2022 23:23

Ստամբուլի 36-րդ առաջին ատյանի քրեական դատարանը 2 տարի 4 ամիս ազատազրկման է դատապարտել թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշին։ Դատարանը, սակայն, հաշվի առնելով պատժի չափը և Քաբաշի՝ կալանքի տակ գտնվելու տևողությունը, պայմանականորեն ազատ է արձակել նրան։

Քաբաշի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել երկու՝ «Թուրքիայի նախագահին վիրավորելու» և «պետական պաշտոնյային (Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլույին և տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուին-խմբ․) վիրավորելու» հոդվածներով։ Լրագրողը, սակայն, մեղավոր է ճանաչվել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։

Հիշեցնենք, որ Սեդեֆ Քաբաշը ձերբակալվել էր հունվարի 22-ին։ Նրա դեմ հետաքննություն էր սկսվել, քանի որ Թուրքիայի նախագահին ուղղված վիրավորանք էր դիտարկվել հունվարի 14-ին  թուրքական «Tele1» հեռուստաալիքի ուղիղ եթերում նրա արած արտահայտությունը։ Քաբաշը մասնավորապես ասել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։

 

Աղբյուր`   Ermenihaber.am/TRT haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031