Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն և Թեհրանը «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» հուշագիր են ստորագրել. «Ազատություն»

Մարտ 11,2022 22:45

«Ազատություն» ռ/կ. Բաքուն և Թեհրանը հուշագիր են ստորագրել «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին, որը պետք է անցնի Իրանի տարածքով։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր Բաքվում՝ երկու երկրների տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում։

Ըստ Ադրբեջանի կառավարության, համաձայնության նպատակն է նոր երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության, ինչպես նաև էներգամակատարարման ուղիներ ստեղծել։ Դրա համար նախատեսվում է չորս կամուրջ կառուցել՝ Արաքս գետի վրայով, որոնցից երկուսը կլինեն ավտոմեքենաների և հետիոտների համար, մյուս երկուսը՝ երկաթուղու։ Ծրագրվում է նաև ենթակառուցվածքներ կառուցել էներգետիկայի և կապի ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, հաղորդում է պաշտոնական Բաքուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031