Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը Սենթ-Լուիսում ավարտված 2022 Spring Chess Classic շախմատային փառատոնի «A» խմբում ինը հնարավորից վաստակելով 6,0 միավոր՝ նվաճել է հաղթողի կոչումը: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Արամ Հակոբյանը 5,0 միավորով նույն խմբում զբաղեցրել է վեցերորդ տեղը:
Մեր հանրապետության երկրորդ գրոսմայստերը՝ Արման Միքաելյանը, «» խմբում վաստակել է 3,5 միավոր եւ տասը մասնակցի մեջ պայքարն ավարտել է ութերորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ