Մարտի 11-ին Լոֆթում կայացավ «Welcome to Armenia: Reloc Meeting» ինտերակտիվ հանդիպում-քննարկումը, որը ներառում է երկիր ժամանած օտարազգի ներկայացուցիչներին եւ հայաստանյան տարբեր ոլորտների պետական եւ մասնավոր սեկտորների ներկայացուցիչների ու մասնագետների։ «Այսօրվա մեր հավաքը ոչ ֆորմալ բնույթ է կրում: Քանի որ ծանուցել էինք թելեգրամով այս հավաքի մասին, զարմանալի չէ այսքան մարդու ներկայությունը»,-ասաց հանդիպումը վարող հայտնի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը:
ARTEZIANICA Armenia դելիկատեսային ձկնամթերքի արտադրության և արտահանման միջազգային ընկերության համահիմնադիր, ռուսախոս կանանց բիզնես համայնքի ղեկավար Օլգա Պարախինան ասաց, որ շոկի մեջ է՝ տեսնելով միջոցառման բազմամարդությունը: Նա իր օրինակով ներկայացրեց, թե ինչպիսի պայմաններ կան Հայաստանում բիզնես սկսելու համար: «Ես Հայաստանում ապրում եմ 5 տարի, թեեւ եկել էի մեկ ու կես ամսով, բայց այդ մեկ ու կես ամիսը արդեն ձգվում է 5 տարի: Եկել ենք սիրով, փկնամթերք ենք արտադրում, եկել ու մնացել ենք»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Հավելենք, որ հաշվի առնելով հանդիպում-քննարկման արդյունավետության կարեւորությունը՝ միջոցառման կազմակերպիչները որոշել էին այն իրականացնել ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ ձեւաչափ կրող մասերով, հանդիպման մասնակիցներին բաժանելով ոլորտային խմբերի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ