Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք դիմել նաև ՄԱԿ-ին՝ գումարելու Անվտանգության խորհրդի նիստ. «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն

Մարտ 11,2022 20:50

Արցախի Հանրապետությունում ստեղծված վտանգավոր իրավիճակն արդեն հայտնի է Հայաստանում, և դրա արդյունքը ԱՀ ԱԳՆ մարտի 10- հայտարարությունն է. «Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով»։

Այս հումանիտար աղետին գումարվում են ադրբեջանական ԶՈՒ արդեն կանոնավոր դարձած գնդակոծությունները և հրթիռակոծությունները Մարտունու և Ասկերանի շրջանի գյուղերի խաղաղ բնակչության դեմ, որի հետևանքով ունենք մեկ վիրավոր, գյուղատնտեսական տեխնիկայի և բնակելի տարածքների ու դպրոցի վնասում:

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի հարձակողական, սադրիչ գործողությունները և կոչ անում ԱՀ և ՀՀ իշխանություններին հետևողական քայլեր ձեռնարկել խնդիրների կարգավորման ուղղությամբ: Համոզված ենք, որ Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայում ծավալվող գործողություններից, փորձում է միջազգային հանրության և հատկապես Ռուսաստանի խաղարարար առաքելության թիկունքում իրականացնել  Արցախի պահպանված տարածքներում հայ բնակչության բռնագաղթ և էթնիկ զտումներ:

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնությունը պահանջում է, որ ՀՀ պատկան մարմինները դիմեն ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը՝Արցախում հակամարտության կարգավորմանն ուղղված գործողություններն ակտիվացնելու համար, այլև ՄԱԿ-ին՝ գումարելու Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի ստեղծված իրավիճակը և կընդունվեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպման քայլեր:

Անհրաժեշտ ենք համարում զուգահեռաբար դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես Արցախում խաղաղապահ ուժերի գործողությունների երաշխավոր, վերանայելու նրանց տրված մանդատը և իրավունք տալու բոլոր հնարավոր միջոցներով կանխել սադրիչ և հանցավոր քայլերը, որոնք իրականացնում են Ադրբեջանի զինված ուժերը։

«Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031