Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Քարին տակից Շուշի մտնող ճանապարհի վրա խաղաղապահների անցակետ տեղադրել, միջոցներ ձեռնարկել ահաբեկիչներին ձերբակալելու համար»․ ցույց կառավարության շենքի մոտ

Մարտ 11,2022 17:39

Արցախից տեղահանված, Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիները կոչով դիմում են Հայաստանի եւ Արցախի կառավարությանը՝ միջոցներ ձեռնարկել պաշտպանելու Արցախի խաղաղ բնակչությանը։

Այսօր կառավարության շենքի մոտ հիմնականում Շուշիից եւ Հադրութից տեղահանված քաղաքացիները ցույց էին անում։ Նրանք հիշեցնելով վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ-ի՝ Արցախի տարբեր բնակավայրերի վրա ականանետով կրակ բացելը, գազամատակարարման դադարեցումը, ասում էին՝ դա ռազմական գործողությունների նախասկիզբն է․«Որովհետեւ երկարատեւ հրադադարից հետո առաջին անգամ ականանետեր են աշխատել, ռմբակոծվել են գյուղեր, Խրամորթում խաղաղ բնակիչը բեկորային վնասվածք է ստացել, իսկ գազատարի պայթեցումը ահաբեկչություն է, որն, իհարկե, չպետք է անպատասխան մնա»։

Ցույցի մասնակիցները Արցախի կառավարությանը կոչ են անում խստագույն միջոցներ ձեռնարկել ահաբեկիչներին ձերբակալելու համար․ «Արցախի հանրապետության կառավարությունն էլ պետք է օտարերկրյա բոլոր ռազմական միավորումները, որոնք գտնվում են մեր հայրենիքի տարածքում առանց թույլտվության, հայտարարվեն օրենքից դուրս եւ պահանջեն դրանք դուրս բերել Արցախից, հակառակ պարագայում այդ զինվորական կազմավորումները պետք է հայտարարվեն ապօրինի եւ զինաթափման ուղղությամբ որոշումներ ընդունվեն»։

Նրանք նաեւ կոչ էին անում Արցախի եւ ՀՀ կառավարություններին դիմել Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարությանը Քարին տակից Շուշի մտնող ճանապարհի վրա խաղաղապահների անցակետ տեղադրելու, որպեսզի, ըստ արցախցիների, Բաքվից Շուշի մտնող ահաբեկիչների մուտքը վերահսկվի։

«Որովհետեւ անհեթեթ է դառնում, որ երբ մենք Երեւանից գնում ենք մեր հայրենի Ստեփանակերտ, ճանապարհի ողջ հատվածում 7-8 անգամ տարբեր անցակետերում կանգնեցնում են ու հարցնում՝ օտարերկրյա քաղաքացիներ կա՞ն, թե՞ չէ։ Մենք կարծում ենք, որ նման հարցադրում պետք է արվի նաեւ Բաքվից եկող ճանապարհների վրա եւ որպեսզի մենք համոզվենք, որ ռուս խաղաղապահներն իսկապես այնտեղ գտնվում են խաղաղություն ապահովելու համար եւ ոչ թե միայն հայության նկատմամբ ինչ-որ կանխարգելիչ միջոցառումներ անելու համար»,-նշում էին ցույցի մասնակիցները։ Նրանց խոսքով․ «ՀՀ-ն լինելով ՄԱԿ անդամ պետություն եւ իսլամական ահաբեկիչների դեմ պայքարող դաշինքում, երեւի պարտավոր է ահաբեկիչներից պաշտպանելու համար իր ձայնը բարձրացնի ի շահ Արցախի հայ բնակչության»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031