Պլովդիվում այսօր պայքարը սկսեցին ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մասնակիցները:
Հայաստանի հավաքականի ութ անդամներից այսօր մրցագորգ մտել են չորսը: Մեկնարկային գոտեմարտում 57 կգ քաշային Էդիկ Հարությունյանը պարտվել է Վրաստանի ներկայացուցչին, իսկ ահա նրա երեք թիմակիցները՝ 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, 70 կգ՝ Նարեկ Հարությունյանը եւ 79 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը մտել են կիսաեզրափակիչ:
Վաղը պայքարի մեջ կմտնեն 61 կգ քաշային Նորիկ Հարությունյանը, 74 կգ՝ Մենուա Յարիբեկյանը, 86 կգ՝ Մհեր Մարկոսյանը եւ 125 կգ՝ Հովհաննես Մաղաքյանը: Ընդ որում, Յարիբեկյանի եւ Մաղաքյանի մեկնարկային մրցակիցները ադրբեջանցիներ են լինելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ