«Ստեղծված իրավիճակն անտերությունից է… Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր զոհված հերոսներից մեկը` Մենուա Հովհաննիսյանն ասել է` Արցախին մենակ չթողեք, բայց մենք հիմա դիտավորյալ մենակ ենք թողում, որպեսզի վերջնականապես հայաթափվի ու տրվի թուրքին, Ալիեւին…Դա մեր ղեկավարության վաղեմի երազանքն է…Չկա Արցախ, չկա Արցախի հարց»,-«Հայելի» ակումբում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, խոսելով վերջին օրերի սահմանային լարվածության, Երասխի եւ Խրամորթի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունների փորձերի մասին:
«Նիկոլ, դու մի օր պիտի ընկնես էդ ծնողների, էդ վշտերի, էդ դժբախտությունների մեջ, որ իմանաս խրամորթցու, Նորշենի, Կարմիր շուկայի ժողովրդի վիճակը… 21-րդ դար է, իրենք առայսօր նկուղներում են ապրում։ Հարց են տալիս, ուզում է ամբիոնից իրեն գցի, որովհետեւ էդ հարցին պատասխան չունի, գիտե՞ս, որ պատասխանես… Էդ ինչեր ես խոստացել Ալիեւին, Էդ ինչեր է խոստացել ինքը , որ չես կարողանում խոսել…Բոլորին պատասխանում ես, բացի Ալիեւից, ինչքան կարելի է, թուքումուր կարդալ երկրի` ոչ բարով ղեկավարի ճակատին…Սերժանտ է զոհվել, ոչ մի բան, գերիներ ունենք, ոչ մի բան, գերուն 18-20 տարով դատապարտում են, ոչ ծնողն է խոսում, ոչ երկրի ղեկավարը…Այ ծնողներ, ինչու չեք տեր կանգնում ձեր որդիներին, որ ասում են` փողով ծնողներ եք, նեղանում եք»,- հավելեց հերոսի մայրը:
Ապա անդրադարձավ Հռիփսիմե Ստամբուլյանի` հացահատիկի դեֆիցիտի վերաբերյալ հարցին, որը հունից հանել էր վարչապետին:
«Աղջիկը ստրատեգիական նշանակություն ունեցող հարց տվեց, էդ հարցը ինձ միշտ տանջել է, ես որ տեսել եմ Շուշիի նռնստանը, դաշտերը կանաչ-կարմիր ծաղկած, ու հիմա դրանք անցել են թուրքերին, ասել եմ` բա մեր վիճակը ոնց է լինելու, մնալու ենք անհող ու անհաց։ Նա պատասխան չուներ, չէր կարողանում, չգիտի, ինտելեկտուալ մակարդակ չունի, թողել է աշնանային վերարկուի գրպանում էլ չի գտնում…Ու մենակ ինքը չի, Իջեւանում ինչքան զոոտեխնիկ ու անասնաբույժ կա՝ բերել հավաքել է, կողքերը»,- ասում է Լիդա Առուշանյանը:
Կարդացեք նաև
Նա Փաշինյանի` մատ թափ տալու վերաբերյալ սկանդալային հայտարարությանն էլ անդրադարձավ. «Քո ընտանիքի ու ՔՊ-ականների վրա թափ տուր: Որ դու թափ տվող լինեիր, Ալիեւը նոյեմբերի 9-ին քո վրա թափ չէր տա․․․ Նորից եմ ասում, ես ամաչում եմ, որ դու ես մեր` ոչ բարով ղեկավարը…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ