Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում ԶԼՄ-ների մեծ մասն ունեն ընդդիմադրիր ուղղվածություն». վարչապետն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

Մարտ 11,2022 14:17

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներն արդյունավետ առաջ մղելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման նպատակով, այդ թվում՝ եվրոպական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, իրականացվել են բազմաթիվ բարեփոխումներ և այդ օրակարգը շարունակում է մնալ կառավարության առաջնահերթություններից մեկը:

Վարչապետն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող հետևողական քայլերը և նկատել, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ինդեքսներում մեր երկիրը գրանցել է զգալի առաջընթաց: Կառավարության ղեկավարը կարևորել է նաև մամուլի ազատության ոլորտում 2018 թվականից հետո արձանագրված դրական փոփոխությունները և նկատել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում ԶԼՄ-ների մեծ մասը, այդ թվում հեռուստատեսային, ունեն ընդդիմադրիր ուղղվածություն: Վարչապետը հավելել է, որ մամուլի ազատության ոլորտում բարեփոխումներն իրականացվում են՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, փորձն ու չափանիշները:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոն նշել է, որ ժողովրդավարության ամրապնդման ոլորտում ՀՀ կառավարության քայլերը ոգևորիչ ու գնահատելի են: Թերեզա Ռիբեյրոն ընդգծել է ԵԱՀԿ-ի և ՀՀ կառավարության միջև խոսքի ազատության ոլորտում արդյունավետ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ ապատեղեկատվության դեմ պայքարում նոր գործիքների ներդրման նպատակով: Տիկին Ռիբեյրոն նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել նաև լրագրողների փորձի փոխանակման, մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացին: Ընդգծվել է նաև կառավարության և քաղաքացիական հասարակության սերտ համագործակցության կարևորությունը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031