Ա1+. «Ես Իրպին քաղաքի ռազմական հոսպիտալում օգնում էի վիրավոր զինվորներին: Քաղաքը սկսեցին ռմբակոծել: Ինչ-որ ժամանակ Կիևում սկսեցինք առաջին բուժօգնություն ցույց տալ: Այժմ ծնողներիս հետ Լվովում ենք», – պատմում է «Ա1+»-ի հետ տեսակապով զրույցում Անի Հովհաննիսյանը։
Նա պատմում է, որ պատերազմի ընթացքում զենք չի վերցրել, սակայն, իր ընկերներն ու մյուս հայերն այժմ կռվում են Ուկրաինայի տարբեր քաղաքներում:
«Գիտեմ, որ հայերը նեղացել են Ուկրաինայից, որ ֆոսֆորային ռումբեր են ուղարկվել Արցախյան պատերազմի ժամանակ», – ասում է Անի Հովհաննիսյանը: