«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է Սպիտակ տունը։ Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահներն իրենց ընդհանուր անհանգստությունն են հայտնել Ուկրաինա ռուսական անհիմն և չարդարացված ներխուժման կապակցությամբ։
Նրանք վերահաստատել են ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից Ուկրաինայի կառավարության և ժողովրդի աջակցությունը՝ նշելով ռուսական ագրեսիայի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։
Երկու երկրների ղեկավարները ողջունել են այս ճգնաժամին համակարգված միջազգային արձագանքը։
Սպիտակ տան ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանն ուղղված Անկարայի ջանքերի կապակցությամբ, ինչպես նաև տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ Թուրքիայի վերջին շփումների, որոնք ուղղված են խաղաղության ամրապնդմանն ու կայունության հաստատմանը:
Կարդացեք նաև
Բայդենն ու Էրդողանը քննարկել են նաև ամերիկա-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները, ասվում է Սպիտակ տան հայտարարության տեքստում։