Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. «ՀՀԿ-ական Բուռնաշը մոռացե՞լ է իր անցյալը»

Մարտ 11,2022 11:55

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, նախկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քրոջ ամուսինը, ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց է տվել և հայտարարել է, որ նախկիններն են թալանել երկիրը և այդ նախկիններն իր ընկերները չեն…

Այսպիսի հայտարարություն կարող էր անել ցանկացած մեկը, բայց ոչ Բուռնաշը, մա՛րդ, որը ամենաշատն է օգտվել նախկիններից…

Մա՛րդ, ում համար նախկիններն ամեն գնով ճանապարհ էին հարթում, որ Շիրակի մարզից ընտրվի պատգամավոր…

Հետաքրքիր է, ԽՍՀՄ-ի ամենամեծ մարզադաշտերից՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտը Բուռնաշն իր «Ռոքֆելլեր» պապի ու հոր կամ իր բուֆետչիկության արդյունքում հետ գցած փողերով ձեռք բերեց և այն դարձրեց տոնավաճա՞ռ…

Նախկինների անարդարության և թալանի, որի մասին խոսում է հիմա նախկին բուֆետչիկ Բուռնաշը, ամենամեծ խորհրդանիշը հենց նա է…

Բուռնա՛շ, կարող է հիշեցնեմ, թե ի՛նչ զարհուրելի մեթոդներով և ինչքանով էիր ընտրվում երեսփոխան իմ հարազատ Շիրակի մարզից…

Երջանկահիշատակ Նիկիտա Սերգևինչը այս պարագայում կասեր՝ «Ո՛ւմ կովը բառաչեր, քոնը պետք է լռե՛ր»…

Հ.Գ. Զավեշտ է… Նիկոլ Անհողի ամենամոլի երկրպագուներն են դարձել նախկինների օրոք թալանի և անարդարության ամենամեծ սիմվոլ-մարդիկ, ովքեր կոպեկներով իրանցիներին և թուրքերին վաճառեցին աղետի գոտում գտնվող շինտեխնիկան և գործարանների հաստոցները, ովքեր քանդեցին Հայաստանի տնտեսությունը, ովքեր կաշառքով մարդկանց էին ընդունում բուհեր, մարդիկ, որոնք կոպեկներով գնեցին Երևանի կենտրոնի շենք-շինությունները և Հայաստանի մայրաքաղաքի սիմվոլ հանդիսացող շենքերը և դրանք դարձրեցին տոնավաճառներ և այլն…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031